Լոնդոնում հետախուզվում է Էդմոնթոն շրջանում դանակով հարձակումներ գործած տղամարդը, հաղորդում է Life-ը՝ հղում կատարելով Սքոթլենդ Յարդի հաղորդագրությանը:
Իրավապահները հետաքննում են չորս հանցագործություն, որոնք կատարվել են միեւնույն փողոցում. հանցագործության յուրաքանչյուր զոհը խոցելի էր: Ոստիկանությունը դեռ չի բարձրաձայնում ահաբեկչության վարկածը:
Առաջին զոհը 45-ամյա կինն էր, որը տեղափոխվել էր հիվանդանոց ծայրահեղ ծանր վիճակում: Այնուհետեւ վիրավորվել էին եւս երկու տղամարդիկ, իսկ չորրորդ տուժածը վնասվածք է ստացել մարտի 31-ի առավոտյան:
Ոստիկանությունը տարածել է տղամարդու մասին տեղեկատվությունը, որում նշված է, որ նա ունի նիհար կազմվածք, շուրջ 190 սմ հասակ եւ մուգ երանգների հանդերձանքով է:





























