Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա Երկրորդն աշխարհում միակ մարդն է, որին վարորդական վկայական անհրաժեշտ չէ, սակայն շուտով նա այլեւս չի վարի ավտոմեքենա, հաղորդում է The Sunday Times-ը:

Թագուհին որոշել է դադարել վարել ավտոմեքենա հանրային ճանապարհներին իր անվտանգության ծառայության խորհրդով այս տարի իր ամուսնու՝ Էդինբուրգի հերցոգի ավտովթարի հետեւանքով:

Այդ որոշումը թագուհին դժվարությամբ է կայացրել, քանի որ, չնայած շուտով կլրանա նրա 93-ամյակը, նա դեռեւս մեծ հաճույքով է ավտոմեքենա վարում: Թագուհու սիրելի մակնիշներն են Jaguar-ը, Land Rover-ն ու Range Rover-ը: