ԱՄՆ-ում չեղարկվել են երկու տղամարդկանց մեղադրական դատավճիռները, որոնք անցկացրել են բանտում 42 տարի սպանության համար, հաղորդում է Life-ը՝ հղում կատարելով CBS Evening News-ին:

Նշվում է, որ 1977 թվականին 34-ամյա Քլիֆորդ Ուիլյամսը եւ նրա 18-ամյա զարմիկ Հուբերթ Մայերսը դատապարտվել էին զմահ ազատազրկման 1976 թվականին Ֆլորիդա նահանգում սպանություն եւ սպանության փորձ կատարելու համար:

Հետաքննության զեկույցում պարզաբանվում է, որ հանցագործության պատասխանատվությունը ստանձնել էր մեկ այլ մարդ, որը մահացել էր դեռեւս 1994 թվականին: