Բնական ռեսուրսների պահպանության Բալիի կենտրոնը ոստիկանների եւ զինծառայողների հետ համատեղ ազատ է արձակել Կուտա քաղաքի լողափում 18 կանաչ կրիաներին եւ դրանց 50 ձագերին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Coconuts-ին:

Մարտի սկզբում կրիաներին փրկել էին Ջանյարում եւ Բուլելենգում: Ենթադրվում է, որ կենդանիների միսը պատրաստվում էին վաճառել, ինչն անօրինական է: Մի քանի կրիաներ դեռեւս բուժվում են պարաններով կապված լինելու հետեւանքով ստացված տրավմաների պատճառով:

Նախքան ազատելը բոլոր կրիաներն ապահովվել էին մետաղական պիտակներով, որոնք թույլ են տալիս վերահսկել նրանց գտնվելու վայրը: Դրանք հրանավորություն կտան նաեւ ավելի շատ տեղեկություններ ստանալ կանաչ կրիաների կյանքի մասին:

Համաձայն ինդոնեզական օրենքների՝ ներկայումս բոլոր տեսակի կրիաների, դրանցից պատրաստված մթերքի եւ ձվերի վաճառքն արգելված է՝ չնայած այդ կենդանիների միսը հասանելի է սեւ շուկայում: