Ճապոնիայի «Նարու» հնագույն բանտը շքեղ հյուրանոց կդարձնեն: News On Japan-ը հաղորդում է, որ վերակառուցման համար կծախսեն մոտ 136 մլն դոլար:

Ուղղիչ հաստատության կարմիր աղյուսից կառուցված 5 շենքերը մշակութային օբյեկտներ են ճանաչվել: Դրանք Մեյձի դարաշրջանի ճարտարապետության դասական օրինակ են:

Բանտը վերջնականապես կառուցվել է 1908-ին եւ մինչեւ 2017-ը օգտագործվել որպես դեռահասների համար քրեակատարողական հաստատություն: Վերակառուցումից հետո բարձր առաստաղներով խցերը կդառնան հյուրերի համար սենյակներ, իսկ պահեստները եւ ծառայողական տարածքները ռեստորանների կվերածեն:

Նոր հյուրանոցը «Hoshino Resorts»-ի մեջ կմտնի: Այն մի քանի տասնյակ համարներ կունենա, որոնք 5 շենքերից 4-ում կլինեն: Ապագա հյուրանոցի մեկ համարի արժեքը մեկ գիշերվա համար մոտավորապես 450-725 դոլար կարժենա: