Տոկիոյի ռեստորանը որոշել է նոր կայսեր թագադրումը տոնել ֆուտբոլի գնդակի մեծության հսկայական համբուրգերով՝ ոսկյա փաթիլներով շաղ տված բուլկիներով: Կայսերական համբուրգերի գինը 900 դոլար է, հաղորդում է  AFP-ն:

25 սմ տրամագծով 3 կիլիոգրամանոց համբուրգերը պատված է ֆուա գրայով՝ ճապոնական տավարի մսի կտորներով եւ սեւ տրյուֆելներով:

«Մենք ցանկանում էինք ինչ-որ կերպ տոնել նոր կայսեր եւ Ճապոնիայում նոր դարաշրջանի  գալուստը», -ասել է շեֆ խոհարար Պատրիկ Սիմադան:

 Ոսկյա հսկայական բուրգերը,  որը նշանավորում է մայիսի 1-ին Նարուխիտո թագաժառանգի թագադրումը եւ ճապոնիայում նոր «Ռեյվա» դարաշրջանի սկիզբը, ճաշացանկում կմնա մինչեւ հունիսի վերջ:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր,  Ճապոնիայի նոր կայսեր կառավարման դարաշրջանը, ստացել է Ռեյվա անվանումը, որը կարելի է թարգմանել որպես «կարգապահություն», «խաղաղություն»  կամ «ներդաշնակություն»:

Ճապոնիայի ներկայիս կայսրը՝ Ակիխիտոն, որը դեկտեմբերին դարձել էր 85 տարեկան, ապրիլի 30-ին կթողնի գահը: Նրա ավագ որդին՝ 59-ամյա արքայազն Նարուխիտոն, կհռչակվի կայսր մայիսի 1-ին, երբ կսկսվի Ռեյվա դարաշրջանի առաջին տարին: