Մալթայում ընթացող ֆուտբոլի կանանց Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի նախնական փուլում Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումը ոչ ոքի 0:0 հաշվով է ավարտել վրացիների հետ եւ 4 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մարտի 8-ին Հայաստանի մրցակիցը կլինի Մալթան: Առաջին տեղը պահպանելու դեպքում կանանց Հայաստանի թիմն իրավունք կնվաճի մասնակել ընտրական հանդիպումներին, որոնք տեղի են ունենալու 2011թ. սեպտեմբերից մինչեւ 2012թ. սեպտեմբերը: Եզրափակիչ մրցաշարը 2013-ին ընդունելու է Շվեդիան:

Հասանելի է
русский



























