Սաուդյան Արաբիան մտադիր չէ առաջիկայում վերացնել Boeing 737 MAX-ի օգտագործման արգելքը, հայտարարել է տրանսպորտի նախարար Նաբիել ալ Ամուդին, գրում է Reuters-ը:

Սաուդյան flyadeal բյուջետային ավիաընկերությունը հայտարարել է, որ սպասում է մինչեւ կավարտվեն այդ ինքնաթիռների մասնակցությամբ երկու ավիավթարների հետաքնությունները,նախքան 5.9 մլրդ դոլար արժողությամբ 30 Boeing 737 MAX օդանավեր պատվիրելու մասին որոշում ընդունելը:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտին Եթովպիայում Boeing 737 MAX ինքնաթիռի կործանումից հետո, որի հետեւանքով 156 մարդ էր մահացել, աշխարհի շատ երկրներ որոշեցին հրաժարվել այդ ինքնաթիռներից: Անցյալ տարվա հոկտեմբերին Boeing մակնիշի ինքնաթիռ էր կործանվել Ինդոնեզիայում: Ընդ որում երկու դեպքերում վթարների պատճառը, հավանաբար, կապված է կառավարման համակարգերից մեկում խափանման հետ: