Ֆրանսիական ոստիկանությունը հայտարարել է Ծիծաղի օրը ճագարներ հավաքագրելու մասին՝ ուսուցանելու եւ թմրանյութերի որոնման համար՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Դա ճշմարտություն է, որ Ազգային ոստիկանությունում ծառայում են ոստիկան-շներ։ Սակայն այսօր մենք հայտարարում ենք ճագարներ հավաքելու մասին։ Դա Մարինետն է՝ բացառիկ հատկանիշներով ճագարը»,- ասվում է ոստիկանության Facebook-յան էջում։
«Ճագարների հոտառությունը 30 անգամ ուժեղ է, քան շներինը։ Մարինետը չի սխալվել, թե որ ճամպրուկում են թմրանյութերը»,- հոլովակում պատմում է ոստիկանության աշխատակցի հագուստով աղջիկը։
«Եթե դուք կարծում եք, որ ձեր ճագարը ունի այն անհրաժեշտ հատկությունները, որպեսզի դառնա Մարինետի գործընկերը, համարձակորեն մեզ ուղարկեք նրա թեկնածությունը»,- ասվում է հոլովակի վերջում։




























