Իտալացի բռնապետ Բենիտո Մուսոլինիի թոռնուհին պատերազմ է հայտարարել հոլիվուդյան կատակերգակ Ջիմ Քերրիին, հաղորդում է Fox News-ը:
Բռնապետի ժառանգի՝ Իտալիայի խորհրդարանի 56-ամյա անդամ Ալեսանդրա Մուսոլինիի եւ «Դիմակ»-ի աստղի միջեւ վիճաբանությունը ծագել է այն բանից հետո, երբ Ջիմ Քերրին նրա պապիկի եւ նրա վերջին սիրուհու՝ Կլարա Պետաչչիի մահապատժի թեմայով ծաղրանկար է նկարել:
«Եթե մտածում եք, թե ինչի է հանգեցնում ֆաշիզմը, պարզապես հարցրեք Բենիտո Մուսոլինիին եւ նրա սիրուհի Կլարետային», - Twitter-ում գրել է Քերին:
Ի պատասպան Մուսոլինիի թոռնուհին նրան «տականք» է անվանել եւ լուսանկարներ հրապարակել, որոնք ամերիկյան պատմության ավելի վիճելի դրվագներ են ցուցադրում եւ որոնք ըստ նրա պետք է պատկերեր Քերին:
Մասնավորապես Մուսոլինիի թոռնուհին հրապարակել է ԱՄՆ-ի սեւամորթ քաղաքացիների իրավունքների պայքարի շարժման հիմնադիր Ռոզա Փարքսի, Ռամշոր լեռան դիմաց հնդակիցների, ինչպես նաեւ միջուկային պայթյունի նկարները:




























