Aston Martin ընկերությունը արտոնագրել է Valen ապրանքանիշը։ Այս բառը եկել է լատիներերնից, այն valens բառից կազմված ածական է եւ նշանակում է «ուժեղ» կամ «էներգիայով լի»։ Բացի այդ, Valen էր կոչվում նաեւ «Բաբելոն-5» տիեզերքից տիեզերանավը՝ գրում է  Мотор-ը։

AutoGuide հրատարակչությունը ենթադրում է, որ Valen անվանումը կարող է ստանալ AM-RB 003 միջին շարժիչային հիպերքարի սերիական տարբերակը, որը ներկայացվել է Ժնեւի ավտոսրահում։ «Վալկիրիայի» կրտսեր եղբայրը կթողարկվի 500 օրինակով եւ առաջին անգամ ավտոմոբիլային ինդուստրիայում կստանա FlexFoil տեխնոլոգիայով հետեւի անիվների հակաթեւ։

Aston Martin Valen-ը կստանա տուրբինային V6-ի բազայի վրա սեփական ուժերով մշակված հիբրիդային սարք, ակտիվ լուսավորություն եւ Nexcel համակարգ։