Էլթոն Ջոնը եւ Ջորջ Քլունին կոչ են արել միասեռ կապերի եւ շնության համար մահապատժի պատճառով բոյկոտել այն շքեղ հյուրանոցները, որոնց սեփականատերը Բրունեյի սուլթան Հասանալ Բոլկիախն է՝ հայտնում է Fox News-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բրունեյում մահապատիժ են սահմանել միասեռ կապերի եւ շնության համար, եւ ցանկացած մարդ, ով կմեղադրվի դրա մեջ, կքարկոծվի։ Բրունեյում հայտարարել են, թե այս օրենքի ընդունումը թելադրված է Շարիաթի օրենքներով, եւ երկրում մտադիր չեն հրաժարվել դրանից՝ չնայած միջազգային հանրության խիստ քննադատությանը։

Մասնավորապես, ապրիլի 3-ին ուժի մեջ մտնող օենքը քննադատել են ՄԱԿ-ում։