Հղի կետին իտալական Սարդինիա կղզու ափերի մոտ մահացած են գտել։ Նրա ստամոքսում ավելի քան 20 կգ պլաստիկ է հայտնաբերվել՝ հայտնում է CNN-ը։

Ութ մետրանոց էգ կետի որովայնը բացելուց հետո անասնաբույժները հայտնաբերել են, որ կաթնասունն իր մեջ մահացած պտուղ ունի։ Նրանք գտել են նաեւ աղբի տոպրակներ, ուռկաններ, փոշու տոպրակներ եւ այլ աղբ, որը հայտնի չէ, թե ինչ է։

Մահվան պատճառը կպարզվի հյուսվածքաբանական եւ թունաբանական հետազոտություններից հետո՝ հայտնել են անասնաբույժները։ Սակայն, նրանց խոսքերով, կասկած չկա, որ մահվան պատճառը ստամոքսի աղտոտվածությունն է։

Իտալիայի շրջակա միջավայրի նախարար Սերխիո Կաստան հիշեցրել է, որ Եվրոպական խորհրդարանն ընդունել է օրենք, ըստ որի մինչեւ 2021թ․ ազատ վաճառքից կհանվեն պլաստիկե իրերը։ Հաստատության ղեկավարը խոստացել է, որ Իտալիան կլինի առաջին երկրներից մեկը, որը շրջակա միջավայրը կպաշտպանի մեկանգամյա օգտագործման պլաստիկից։