Մեծ Բրիտանիայում միակ հսկայական Տիան-Տիան պանդային արհեստական բեղմնավորում են կատարել՝ հայտնում է Associated Press-ը։
Էդինբուրգի գազանանոցի ներկայացուցիչները հայտարարել են, որ դեռեւս վաղ է խոսել արդյունքների մասին։ Նրանք պատմել են, որ Տանի-Տանը կիրակի օրն անցել է իր ամենամյա բուժզննումը, եւ նրան փորձառու անասնաբույժների մասնակցությամբ արհեստականորեն բեղմնավորել են։
Տիան-Տիանը, ինչը չինարենից թարգմանաբար նշանակում է «արեւային լույս», 15 տարեկան է, եւ Չինաստանում իր զուգընկեր Յանգ Գուանգի հետ ապրելու ժամանակ ձագեր է ունեցել։
Այն ժամանակվանից ամեն տարի պանդայից ձագեր ստանալու փորձեր են կատարվել, որոնք անարդյունք են եղել։




























