Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան մտադիր է մինչեւ ապրիլի 28-ը հայտարարել իր հրաժարականի մասին՝ հայտնում է The National-ը։
Երկրի ղեկավարի աշխատակազմի զեկույցում ասվում է, որ մինչ այդ 82-ամյա Բուտեֆլիկան մտադիր է «միջոցներ ձեռնարկել անցումային շրջանում պետական ինստիտուտների անխափան աշխատանքի ապահովման համար»։
Հարկ է նշել, որ Բուտեֆլիկան բախվել է աճող հասարակական դժգոհության հետ այն բանից հետո, երբ հայտարարել էր, թե իր թեկնածությունը դնելու է 5-րդ ժամկետի համար։ Փողոցային բողոքի ցույցերը չեն դադարում հյուսիսամերիկյան այս երկրում, եւ առաջատար գեներալն առաջարկել է օգտագործել նախագահի ձեւական հրաժարականի սահմանադրական կետը։
Թեեւ Բուտեֆլիկան հայտարարել է, որ կհեռանա պաշտոնից, սակայն ընտրությունները հետաձգվել են, եւ ցույցերը շարունակվում են։
Աբդելազիզ Բուտեֆլիկան Ալժիրի նախագահն է 1999 թվականից։ 2013թ․ ինսուլտից հետո նա գամված է հաշմանդամի սայլակին։ Այդ ժամանակվանից նա հազվադեպ է հայտնվում հասարակության մեջ եւ ելույթներով հանդես չի գալիս։





























