Լավագույն զբոսաշրջային զբոսանքի երթուղիների վարկանիշում առաջին տեղում է Մեծ Բրիտանիայում Փենինյան ճանապարհը, որն ավելի քան 450 կմ երկարություն ունի, հայտնում է CNN-ն:
Վարկանիշի երկրորդ տեղը զբաղեցրել է Սուրբ Հովսեփի Ճանապարհը: Այն մտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության հուշարձանների թվի մեջ եւ ձգվում է հյուսիսային Իսպանիայով դեպի Սանտյագո դե Կոմպոստելա քաղաք, որտեղ, ըստ տարածված կարծիքի, թաղված է Սուրբ Հովսեփը:
Երրորդ տեղում է ԱՄՆ-ում Ապալաչյան արահետը, որը համարվում է աշխարհում ամենաերկարը (մոտ 3,5 հազար կմ):
Հնգյակը փակում են Ճապոնիայում Բասյո Ճանապարհը եւ Արգենտինայում Բարիլոչե հանգստավայրային քաղաքի մոտ մեկօրյա երթուղին:
Վարկանիշային ցուցակի մեջ են մտել նաեւ Մարոկկոյում Տուբկալ լեռան վրա երթուղին, Չինական մեծ պատով զբոսանքները, Հոնկոնգում՝ «Վիշապի մեջքի վրա», Իռլանդիայում Դինգլ Վեյը եւ ուրիշներ:




























