ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի Մոնրո քաղաքի երիտասարդ բնակիչ Մեյսոն Էնդրյուսուն 18 տարեկան եւ 163 օրական էր, երբ անցյալ տարվա հոկտեմբերի 6-ին միայնակ նստած Piper PA-32 Lance օդանավում վայրէջք կատարեց հայրենի քաղաքում, հաղորդում է Associated Press-ը:
Նշվում է, որ Գինեսի ռեկորդների գիրքը Էնդրյուսին ճանաչել է ամենաերիտասարդ օդաչու, որը միայնակ շուրջերկրյա թռիչք է կատարել:
Դեռահասի թռիչքը տեւել է 180 ժամ եւ 76 օր: Էնդրյուսը իր ճանապարհորդության ընթացքում թայֆունների պատճառով երեք շաբաթ խցանված է մնացել Ֆիլիպիններում:
Նշվում է, որ նախորդ երիտասարդ ռեկորդակիրը Ավստրալիայից Լահլան Սմարթն էր, որը 71 օրով մեծ է Էնդրյուսից:




























