Հնագետները հայտնաբերել են հնագույն հասարակության մասին վկայություններ, որն ապրել է ժամանակակից Բոլիվիայի տարածքում, տեղեկացնում է Daily Mail-ը։

Ինչպես նշում է պորտալը, խոսքը հնագույն արտեֆակտների մասին է, որոնք օգտագործվել են աստվածություններին երկրպագելիս՝ մինչեւ ինկերի հայտնվելն այս տարածքում։

Վերջերս հայտնաբերված գանձերի հավաքածուում տեղ են գտել կատվառյուծի տեսքով խնկամաններ, ոսկե խեցիներ եւ քարե զարդանախշեր։

Նմուշները պատկանում են Տուիանակո քաղաքակրթությանը, որը համարվում է հնագույնն այս տարածքում։