Թալահասիում Սաութ Վուդ շրջանի բնակիչները  անսպասելի տեսարանի ականատես են դարձել: Նրանց շրջանում 2.5 մետրանոց ալիգատոր է հայտնվել: Գիշատիչը հանգիստ շրջել է տների շրջանում:

«Երբ մենք լսեցինք լուրը, որ շրջակայքում ալիգատոր է շրջում, մտածեցինք, որ սուտ է», - ասել է բնակիչներից մեկը՝ Ֆրենկ Մայերնիկը, հաղորդում է WCTV-ը:

«Փողոցներով շրջող հսկայական ալիգատոր տեսնելը շատ սյուրռեալիստական տեսարան է»:

Դեպքի վայր է հրավիրվել Ֆլորիդայի Ձկների եւ վայրի բնության պահպանության հանձնաժողովից մասնագետը: Ալիգատորին բարեհաջող տեղափոխել են մարդկանց բնակավայրերից հեռու: