ԱՊՀ-ում հունվարին գնաճի ամենաբարձր ցուցանիշը արձանագրվել էՀայաստանում` 2,8 տոկոս, ամենացածրը` Ադրբեջանում (0,8 տոկոս): Այդ մասին հաղորդում է ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեն:
ԱՊՀ երկրներում գնաճը 2011թ. հունվարին միջինը կազմել է տոկոս, տարեկան կտրվածքով սպառողական գներն աճել են 9,5 տոկոսով:
Գնաճը Բելառուսում կազմել է 1,4 տոկոս, Ռուսաստանում` 2,6, Ղազախստանում` 1,7, Ղրղըզստանում` 2,7, Մոլդովայում` 1,1, Ուկրաինայում` 1 տոկոս: Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի տվյալները չեն ներկայացվել:





























