Բրունեում այսօրվանից ուժի մեջ է մտնում նույնասեռական կապերի եւ ամուսնական անհավատարմության համար մահապատժի մասին օրենքը, հայտնում է BBC News-ը:
Մահապատիժը կիրականացվի քարածեծմամբ: Ասիական երկրում ուժի մեջ մտած նոր օրենքների թվում է նաեւ գողության համար ձեռքը կտրելը:
Այս օրենքներն ընդունելու մասին որոշումը միջազգային հանրության շրջանում հարուցել է վրդովմունքի ալիք: Մասնավորապես՝ օրենքը խիստ քննադատության են ենթարկել ՄԱԿ-ում, իսկ այնպիսի համաշխարհային աստղերը, ինչպես Ջորջ Քլունին եւ Էլթոն Ջոնն են, կոչ են արել բոյկոտել Բրունեի շքեղ հյուրանոցները:
Ընդ որում՝ նշվում է, որ չնայած միջազգային հանրության ճնշմանը, այդ օրենքներն ընդունելու երկրի իշխանությունների վճռականությունն անսասան է եւ թելադրված է Շարիաթի օրենքներով:
Նախկինում Բրունեում նույնասեռական կապերն ու ամուսնական անհավատարմությունը պատժվում էին 10 տարվա ազատազրկմամբ:




























