Ոստիկանական շների կլոնավորումը կօգնի պահպանել նրանց գերազանց գեները, անհրաժեշտության դեպքում կարելի է կլոնավորել խմբաքանակներով, ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է SinoGene բիոտեխնոլոգիական ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Չժաո Ցզյանպինը, որն առաջին անգամ Չինաստանում ոստիկանական շուն է կլոնավորել։
2018 թվականի դեկտեմբերին SinoGene ընկերության լաբորատորիայում ծնվեց Կունսյուն շնիկը։ Կլոնավորման գենետիկ նյութը վերցվել էր յոթնամյա ոստիկանական շնից՝ Հուահուանմայից (կունմինյան հովվաշուն), որին Չինաստանում ստացել են շան եւ գայլի հիբրիդից։ Հուահուանման իր ծառայության ընթացքում օգնել է բացահայտել 12 սպանություն եւ մասնակցել է ավելի քան 20 քրեական հանցագործությունների հետապնդումներին։ 2016-ին Չինաստանի հանրային անվտանգության նախարարությունը Հուահուանմային շնորհել է բարձր կարգի վաստակավոր շան կոչում։
Ինչպես ՌԻԱ «»Նովոստի»-ին պատմել է Չժաո Ցզյանպինը, Հուահուանման աչքի է ընկնում գերազանց ծառայողական հատկանիշներով, բայց հիմա արդեն տարիքն առել է։
«Կլոնավորման համար ընտրել են հենց այդ շանը, որպեսզի պահպանեն նրա գերազանց հատկանիշները։ Լավ բնութագրեր ունեցող առանձնյակների կլոնավորման համար կարելի է ոչ միայն պահպանել նրանց գերազանց գեները, այլեւ խմբաքանակներով պատճենել լավ առանձնյակները, ինչը շատ կարեւոր է Չինաստանում ոստիկանական շների բազմացման եւ օգտագործման համար»,- նշել է գիտնականը։
Նա ընդգծել է, որ սա Չինաստանում ոստիկանական շան կլոնավորման առաջին դեպքն է։
«Բացի այդ, կունմինյան հովվաշունը Չինաստան բերված միակ ցեղատեսակն է, որն օգտագործվում է ծառայողական շներ պատրաստելու նպատակով... Եթե անհրաժեշտ լինի, մենք նորից կկլոնավորենք»,- ասել է գիտնականը։
Նա ավելացրել է, որ Կունսյունն այժմ Կունմինի ոստիկանական շների բազայում է եւ արդեն մարզվում է։




























