ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգից երկարակյացների ամուսնական զույգը նշել է համատեղ կյանքի 82 տարին, հայտնում է Fox News-ը:
Այս տարի Ուիլյամս ամուսանական զույգը դարձել է 100 եւ 103 տարեկան: Բացի 82-ամյա համատեղ կյանքը նշելուց, նրանք նույն օրը նշել են նաեւ իրենց ծննդյան օրերը:
Համատեղ կյանքի 82 տարիներին նրանք բաժանվել են միայն 7 օրով:
Նշվում է, որ այս նշանակալից իրադարձության կապակցությամբ Դի եւ Ուիլի Ուիլյամսների ժառանգները շքեղ երեկույթ են կազմակերպել:
Զույգի թոռները պարբերականի հետ հարցազրույցում ասել են, որ իրենց նախնիները լավագույն բարեկամներ են, իսկ իրենց տատիկը կարծում է, որ եթե հաջողվեր համատեղ ապրել մի ամբողջ հարյուրամյակ, իրենք պարզապես տանը կողք կողքի կնստեին:




























