Երեխաների կյանքի տեւողությունը 20 ամսով կկրճատվի աղտոտված օդի պատճառով, հայտնում է The Guardian պարբերականը՝ վկայակոչելով Օդի գլոբալ վիճակի հետազոտությունների՝ State of Global Air (SOGA) տվյալները, որը 2019 թվականին կատարվել է Առողջության վրա ազդեցության ինստիտուտի կողմից:
Ըստ հետազոտության տվյալների՝ ամենաբարձր ցուցանիշը կգրանցվի, ամենայն հավանականությամբ, հարավային Ասիայում:
Այնտեղ երեխաների կյանքի տեւողությունը կարող է կրճատվել ամբողջ 30 ամսով օդի պատճառով, որն աղտոտվում է ավտոմեքենաների արտանետած գազերի, ինչպես նաեւ թունավոր գոլորշիների միջոցով, որոնք արդյունաբերական արտադրության հետեւանք են:
Ինստիտուտի փոխնախագահ Ռոբերտ Օ՛Կիֆի խոսքով, որը հանդես է եկել այս զեկույցով, սա հետազոտողների համար սարսափելի շոկ էր, եւ աշխարհի երկրների կառավարությունները պետք է աղետը կանխելու համար անհետաձգելի քայլեր ձեռնարկեն:




























