Ֆիլիպինցի մաքսավորները զարմացել են, երբ բացել են Լեհաստանից եկած թխվածքաբլիթների ու վարսակի գեղեցիկ փաթեթավորված տուփերը եւ հարյուրավոր կենդանի մորմերի մաքսանենգություն են բացահայտել՝ հայտնում է AP-ը։
Նրանք 757 մորմերին բռնագրավել են Մանիլայի միջազգային օդանավակայանից ոչ հեռու, այնուհետեւ կալանավորել են ֆիլիպինցուն, որը փորձել է հետ ստանալ թունավոր սարդերին։ Մաքսատան աշխատակիցները յուրօրինակ բեռը 5 900 դոլար են գնահատել։
Վայրի բնության մասին ֆիլիպինյան օրենքներն արգելում են նման սարդերի հավաքումը, առեւտուրը եւ պահելը։ Մորմերը հանրահայտ են սարդակերպերի սիրահարների շրջանում։
Չնայած մեծ տուգանքների եւ ձերբակալության սպառնալիքներին, անցյալ տարվանից սկսած՝ Մանիլայի օդանավակայանի մաքսավորները բռնագրավել են հսկայական քանակությամբ վայրի կենդանիներ, որոնց թվում՝ հեկոններ, իգուաններ, քամելեոններ եւ սողուններ, որոնք հայտնի են մորուքավոր վիշապ անվանումով։




























