Նահանգի օրենսդիրների համաձայնությունը ստանալուց հետո Նյու Յորքը կդառնա ամերիկյան առաջին քաղաքը, որը վճար կգանձի ամենածանրաբեռնված փողոցներով երթեւեկող վարորդներից։ Ըստ էության, դա կլինի ճանապարհներին խցանում առաջացնելու վճար՝ հայտնում է Americaru-ն։
Օրենսդիրների գաղափարի իմաստն այն է, որ քաղաքային տրանսպորտային համակարգի համար ստացվեն եկամուտներ, որոնք կուղղվեն նոր մայրուղիների կառուցմանը, եւ քաղաքն ավելի բեռնաթափված կլինի։ Նոր գանձումները կսկսեն կատարել 2021 թվականից։
Ակնկալվում է, որ խցանումների համար վճարման արդյունքում քաղաքը 15 մլրդ դոլար կստանա։
Նյու Յորքի փորձը կարեւոր նախադեպ կդառնա ԱՄՆ մյուս քաղաքների համար՝ կարծում է Քաղաքային տրանսպորտի ազգային ասոցիացիայի պաշտոնյա Քորին Քիսները։




























