Infiniti ընկերությունը տարածել է Qs Inspiration անվանումով հայեցակարգային սպորտային սեդանի թիզերը։ Նորույթի հրապարակային շնորհանդեսը կկայանա ապրիլի կեսին՝ Շանհայի ավտոսրահում՝ հայտնում է Autonews-ը։

Սեդանը կդառնա Inspiration շարքից Infiniti-ի չորրորդ հայեցակարգային ավտոմեքենան, որը հետեւում է Q Sport Inspiration-ի եւ QX Inspiration-ի, ինչպես նաեւ Q Inspiration-ի էլեկտրոնային նախատիպերին։ Այս մեքենաները կոչված են պատկերացում տալ լիովին էլեկտրական ուժային սարքավորումներով սերիական ավտոմեքենաների ընտանիքի մասին։

Օրինակ, Infiniti Q-ի արտաքինի վրա աշխատել է դիզայներ Կարիմ Հաբիբը, որի համար այս նախագիծն առաջինն է եղել ընկերությունում։ Մասնագետի խոսքերով, նոր կոնցեպտը «սեդանի ավանդական կառուցվածքը փոխադրում է էվոլյուցիայի հաջորդ փուլ»։