Նոր Զելանդիայի մզկիթներում սպանդի հեղինակ ավստրալացուն կներկայացվի ընդհանուր սպանության 50 եւ մահափորձի 39 մեղադրանք, հայտնում է Reuters-ը:
28-ամյա Բրենթոն Թարանտին մեկ սպանության մեղադրանք էր առաջադրվել մարտի 15-ին Քրայսթչերչում 2 մզկիթների վրա հարձակման հաջորդ օրը:
Սպանդի հետեւանքով մահացել էր 50 մարդ, տասնյակները մարմնական վնասվածքներ էին ստացել: Թարանտը հարձակումը ուղիղ եթերում հեռարձակել էր Facebook-ում:
Թարանտը Քրայսթչերչի դատարանի առջեւ է կանգնելու ապրիլի 5-ին:
Ոստիկանությունից հայտարարել են, որ մյուս մեղադրանքները դեռեւս քննարկման փուլում են:




























