Իսպանացի եպիսկոպոսը հայտնվել է քննության տակ «համասեռամոլությունից բուժելու» սեսիաներ անցկացնելու համար, որոնց մասնակցել են նաեւ անչափահասներ, տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով eldiario.es-ին։

Լրագրողական հետաքննության օգնությամբ պարբերականի թղթակիցը պարզել է, որ Ալկալա դե Էնարես քաղաքի եկեղեցում 2009-ից աշխատել է «թերապիա», ինչպես խմբային, այնպես էլ անհատական։ Դրանում հիմնականում կիրառվել են աղոթքներ եւ Աստվածաշնչի ուսումնասիրություն. «պացիենտներին» առաջարկվում էր հրաժարվել ոչ ավանդական սեռական կողմնորոշումից հավատի օգնությամբ։

Ինչպես լրագրողներին տեղեկացրել է թերապիան անցնող համասեռամոլներից մեկը, դրանից հետո նա սկսել է կանոնավորապես զբաղվել ինքնախարանմամբ եւ ստիպված է եղել դիմել իսկական հոգեթերապեւտի։ Նա պատմել է, որ իրեն եւ մեկ այլ տղամարդու, ի թիվս այլոց, ասել են, որ նրանք պետք է վերադարձնեն իրենց կորած տղամարդկությունը եւ հրաժարվեն կանացի վարվելաձեւերից։

Թերապիայի կազմակերպիչները հայտնվել են քննության տակ. նրանց կասկածում են հոմոֆոբիայի մասին օրենքը խախտելու մեջ։ Նրանց սպառնում են նաեւ անչափահասների հետ դաժան վարվելու մեղադրանքներ։