Մարտի 26-ին, ժամը 19-ին «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա «ԵՎՐՈ 2012»-ի Հայաստան-Ռուսաստան ազգային հավաքականների ընտրական հանդիպումը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից հայտնում են, որ խաղի տոմսերը վաճառվելու են մարտի 7-ից «Հանրապետական» մարզադաշտի հարեւանությամբ գտնվող տոմսարկղերում: Մեկ անձին տրվելու է ոչ ավելի, քան 4 տոմս: Տոմսերը գնելու ժամանակ անձնագրի առկայությունը պարտադիր է:
Արեւմտյան տրիբունայի տոմսի արժեքը՝ 7000 դրամ է, արեւելյան տրիբունայինը՝ 5000 դրամ, իսկ հարավային եւ հյուսիսային տրիբունաների տոմսի արժեքը՝ 3000 դրամ:




























