Նոր կլիմայական մոդելը հաստատել է, որ ածխաթթու գազը Երկրի ոչ վաղ անցյալում եղել է կլիմայական տատանումների գլխավոր գործոններից մեկը։ Եւ այժմ դրա խտությունը այնքան բարձր է, որ հետեւանքները գնահատելը շատ դժվար է՝ հայտնում է Hightech-ը։

Գլոբալ տաքացման հետեւանքների կանխատեսման համար գիտնականներին նախկին դարաշրջանների կլիմայի եւ դրա փոխակերպումների վերաբերյալ որքան հնարավոր է շատ տվյալներ են անհրաժեշտ։ Պոտսդամի ինստիտուտի հետազոտողները կլիմայական փոփոխություններն ուսումնասիրելու համար որոշել են դիտարկել մի քանի միլիոն տարի առաջվա ժամանակաշրջանը, որպեսզի հասկանան, թե ինչպես է այս ընթացքում փոփոխվել կլիման եւ ջերմոցային գազերի խտությունը։

Հիմնվելով եղած տվյալների վրա՝ թիմը մշակել է վերջին 3 մլն տարվա ընթացքում կլիմայական բնական տատանումների համակարգչային մոդելը։ Դրա մեջ ներառվել է արեւային լույսի եւ ճառագայթման պարբերական տատանումների թվի, այսպես կոչված, Միլանկովիչի ցիկլերի, ծովային կուտակումների, հրաբխային ժայթքումների մասին տեղեկատվությունը։

Մինչ այժմ CO2-ի դերը սառցե եւ միջսառցե դարերի բնական հերթափոխման մեջ մնում էր քիչ ուսումնասիրված՝ նշում է Science Daily-ն։ Նոր մոդելը հաստատել է, որ ջերմոցային այդ գազը, իրոք, եղել է կլիմայական փոփոխությունների հիմնական շարժիչ ուժերից մեկը։

Չնայած կլիմայական փոփոխությունների տատանումներին՝ ուսումնասիրված ժամանակահատվածի ընթացքում միջին գլոբալ ջերմաստիճանը երբեք այժմյանին 2 աստիճանից ավել չի գերազանցել։

Այդ շեմը կարող է բարձրանալ առաջիկա կես դարում՝ նախազգուշացնում են գիտնականները։

Դրա պատճառը СO2-ի բարձր խտություննէ, որ առավելագույնն է վերջին 3 մլն տարիների ընթացքում։ Եթե մարդկությունը արմատական միջոցներ չձեռնարկի, այժմյան սերնդի թոռներն ու ծոռները կապրեն այնպիսի կլիմայական պայմաններում, որոնց մեր տեսակը հարմարեցված չի։