Mulliner ընկերությունը (Bentley-ի թյունինգ-ստուդիա) Bentayga V8 քրոսովերի համար պատրաստել է Design Series հատուկ տարբերակը՝ հայտնում է «Կոմերսանտը»։

Ավտոմեքենան տարբերվում է թափքի գույնով ներկված պաշտպանական տարրերով, մուգ մոխրագույն եւ արծաթագույն անվային դիսկերով, որոնց վրա Bentley-ի ապրանքանշանն է։ Ինչպես նաեւ, մեքենան արտանետող սեւ համակարգ ունի ու թափքին Design Series պիտակներ։

Ավտոմեքենայի հատուկ տարբերակի սրահն առանձնանում է սեւ կաշվով՝ կոնտրաստային կարմիր, նարնջագույն, սպիտակ կամ կապույտ տարրերով, դեկորատիվ վահանակներով եւ հատուկ գորգերով։

Bentley Bentayga V8-ի տեխնիկական փոփոխությունների մասին չի հաղորդվում։ Մոդելը հագեցած է 550 ուժեղ 4 լիտրանոց տուրբոշարժիչով եւ 8 մակարդակ ունեցող փոխանցման տուփով։