Դոմինիկանցի երգիչը անընդմեջ երգել է 106 ժամ, որպեսզի Գինեսի համաշխարհային ռեկորդ սահմանի, սակայն նրան որակազրկել են, փոխանցում է UPI-ն:
Կառլոս Սիլվերը, որը 2016 թվականին նույն ռեկորդին հասնելու անհաջող փորձ էր կատարել, փորձել է գերազանցել 105 ժամ անընդմեջ երգելու ռեկորդը, որին հասել էր երգիչ Սունիլ Վագմարեն:
Գինեսի պաշտոնատար անձինք հայտարարել են, որ նա կանոններին չի հետեւում: Կանոնները թույլ են տալիս երգերի միջեւ մինչեւ 30 վայրկյան ընդմիջումներ կատարել, բայց տեսանյութում երեւում է, որ Սիլվերը ընդմիջումներ է կատարել մինչեւ 2 րոպե տեւողությամբ:




























