Արգենտինկան Tulipan ընկերության ներկայացուցիչները, որն արտադրում է ինտիմ ապրանքներ, թողարկել է պահպանակների սահմանափակ խմբաքանակ, որը կարելի է բացել միայն երկուսով: Դրա համար անհրաժեշտ է միաժամանակ սեղմել փաթեթի յուրաքանչյուր եզրին տեղադրված կոճակները, փոխանցում է «Վեստին»:
Հակաբեղմնավորման անսովոր միջոցը կոչվում է «Համաձայնությամբ հաճույք»: Հրապարակված տեսանյութում ցուցադրվում է, թե այն ինչպես է պետք բացել:
Ի դեպ, առայժմ հայտնի չէ, թե նման քանի փաթեթ է վաճառահանվել:
Հաղորդվում է, որ մի քանի տուփ կցուցադրվեն Բուենոս Այրեսի Մատյենսո մշակութային կենտրոնում:




























