Գուամի նահանգապետը օրենք է ստորագրել կղզու տարածքում հանգստի նպատակով մարիխուանայի օգտագործման մասին:

Օրենքով թույլատրվում է 21 եւ ավելի մեծ տարիքի մարդկանց պահել 28 գրամ մարիխուանա, հայտնում է Pacific Daily News-ը:

Սակայն առայժմ անհնար է մարիխուանան օրինականորեն ձեռք բերել, քանի որ պետք է մարիխուանայի վերահսկողության կոմիտեն նոր կանոններ մշակի, որոնք պետք է հաստատի օրենսդիր մարմինը:

Սենատոր Քլինթ Ռիջելի խոսքով՝ Գուամում մինչեւ վաճառքը անհրաժեշտ է անցկացնել նաեւ կանաբիսի փորձարկումներ:

Օրենքով թույլատրվում է անձնական օգտագործման համար աճեցնել կանեփի մինչեւ 6 թուփ: Այն արգելում է մարդկանց մարիխուանա օգտագործել հանրության ներկայությամբ կամ դրա ազդեցությամբ մեքենա վարել: