Ֆրանսիայում աճուրդի ժամանակ Նապոլեոն Բոնապարտի երեք սիրային նամակները, որոնք նա ուղարկել էր իր կնոջը՝ Ժոզեֆինային, վաճառվել են ավելի քան 510 հազար եվրոյով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Drouot աճուրդի տանը:

Ամենաթանկը եղել է այն նամակը, որն ապագա կայսրը գրել է 1796 թվականին իր իտալական արշավի ժամանակ: Սակարկությունների մասնակիցներից մեկն այն գնել է 221 հազար եվրոյով:

«Սերը հաղթում է», - Twitter-ում գրել են աճուրդի կազմակերպիչները:

Նապոլեոնի նամակները, ինչպես եւ սակարկությունների այլ առարկաները, ներառվում է Aristophil ընկերության հավաքածուում, որը 2015-ին հայտնել էր սնանկացման մասին:

Սնանկացած ընկերությանը պատկանող ձեռագրերի հսկայական ժողովածուն աճուրդներում կվաճառվի 6 տարիների ընթացքում: