Պերուում հայտնաբերվել են էոցենի դարաշրջանի (42,6 մլն տարի առաջ) չորքոտանի կետի մնացորդներ, հայտնում է Current Biology ամսագիրը:
Հնագույն կետի մնացորդները հայտնաբերվել են Պերուի հարավային ափերին: Կենդանին կարողանում էր տեղաշարժվել ե՛ւ ցամաքում, ե՛ւ ջրի մեջ: Սա ամբողջ Խաղաղ օվկիանոսում կետի այս տեսակի առկայության առաջին վկայությունն է:
«Peregocetus pacificus-ը կետազգիների նոր տեսակ է, որը հայտնաբերվել է Պերուի ափերի միջին Էոցենի ծովային շերտերում, որը Խաղաղ օվկիանոսում եւ Հարավային կիսագնդում չորքոտանի կետի առկայության առաջին անվիճելի վկայությունն է»,- նշված է հոդվածում:
Նշվում է, որ հնագույն կենդանու առջեւի եւ հետեւի վերջույթների համամասնությունները գրեթե համապատասխանում են Հնդկաստանից եւ Պակիստանից երկրաբանորեն ավելի հին նմուշների վերջույթներին: Կետի պոչի ողերի կառուցվածքը, որոնք նման են կուղբերի եւ կզաքիսների ողնաշարին, ենթադրում է, որ լողալիս կետն ակտիվորեն օգտվել է պոչից: Միաժամանակ, կոնքը, որ կիպ գտնվում է ողնաշարի սրբոսկի բաժնում, ազդրի վրայի խորությունը եւ ոչ մեծ վերջույթները պահպանելը վկայում են այն մասին, որ կենդանին նաեւ կարողանում էր կանգնել եւ անգամ գետնի վրա քայլել:
Հետազոտողների խոսքով՝ այս նոր վկայությունը ցուցադրում է, որ վաղ չորքոտանի կետերը հատել են Հարավային Անտլանտիկան:




























