Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում բնակվող ընտանիքը սգում է Պրինցեսա անունով իր խոզի համար, որին նրանք խնամում էին, ինչպես խնամում են ընտանի կենդանուն, հաղորդում է Fox News-ը:
Պրինցեսան, որը կշռում էր ավելի քան 180 կգ, մոլորվել էր, եւ նրան պատահաբար հայտնաբերել էին ոստիկաններն իր տերերի հարեւանի տան մոտակայքում:
Ոստիկանները խնդրել էին հարեւանին հետեւել կենդանուն, մինչեւ նրանք կտեղեկացնեն տերերին:
Տղամարդը համաձայնվել էր: Մեկ ժամ անց խոզին տանելու համար վերադարձած ոստիկանները ցնցող տեսարանի ականատեսն էին դարձել. Պրինցեսան սպանվել էր, եւ նրան հետեւելու համաձայնություն տված մարդն անվրդով կերպով մասերի էր բաժանում խոզի միսը:
Ոստիկանները հայտնել են, որ այժմ տղամարդուն մեղադրանք կառաջադրվի հանցագործություն կատարելու համար:



























