Աշխարհի ամենահարուստ մարդու՝ Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսի  սիրուհին՝ նախկին հաղորդավարուհի Լորեն Սանչեսը ամուսնալուծվում է ամուսնուց՝ մագնատ Պատրիկ Ուայթսելից մեկ օր անց այն բանից հետո, երբ Բեզոսի ամուսնալուծության մասին լուրը վերջնական դարձավ, գրում է TMZ պորտալը:

Ամուսինները դատարանից իրենց երեխաների՝ 11-ամյա Էլեոնորի եւ 12-ամյա Էվանի համար  ընդհանուր խնամակալություն են խնդրում: Նրանցից ոչ ոք լիակատար խնամակալություն կամ ալիմենտ չի պահանջում:

Եվ ամենահետաքրքիրը. ամուսինները ամուսնական պայմանագիր չունեն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել Ջեֆ Բեզոսի եւ իր կնոջ՝ Մաքքենզիի ամուսնալուծության մասին:

Համատեղ կյանքի ընթացքում այս զույգը նույնպես ամուսնական պայամնագիր չի կնքել: Զույգը ամուսնալուծության համար փաստաթղթեր կներկայացնի Վաշինգտոնում, որտեղ օրենքով եկամուտները,  ինչպես նաեւ համատեղ ձեռք բերված գույքը բաժանվում է հավասար մասի: