Հին եգիպտական դամբարանում, որը բացվել է ուրբաթ, զմռսված կենդանիների թվում հայտնաբերվել են նաեւ տասնյակ մկներ, գրում է  The Guardian-ը:

Հրատարակությունը նշում է, որ գտածոն հայտանբերվել է 390 կմ հեռավորության վրա՝ Նեղոսի մոտ, Կահիրեից դեպի հարավ, վարպետորեն զարդարված եւ հիանալի պահպանված դամբարանում, որի տարքիը ավելի քան 2000 տարի է: 

Գիտնականները նշում են, որ գտնված դամբարանը հավանաբար բարձրաստիճան Տուտու անունով եգիպտացու եւ նրա կնոջ գերեզմանն է եւ համարվում է անցյալ տարի հոկտեմբերին հայտնաբերված 7 կողոպտված դամբարաններից մեկը:

Դամբարանի պատերին սգո արարողություններ են պատկերված եւ հիերոգլիֆներով գրված է թաղված եգիպտացու ընտանիքի տոհմաբանությունը: