Կահիրեն, Մեխիկոն եւ Անթալիան զբոսաշրջիկների մեկօրյա ճանապարհորդության համար ամենամատչելի ուղղությունների վարկանիշում առաջատարներ են, հաղորդում է Rumbo-ն:

Առցանց ծառայությունը կազմել է մեկօրյա  ճանապարհորդությունների համար ամենաէժան ուղղությունների վարկանիշը: Հաշվի են առնվել բնակության, տրանսպորտի, սնունդի եւ զվարճանքների՝ էքսկուրսիաների, թանգարանների, այիգիների մուտքի տոմսերի արժեքները:

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեն առաջին տեղն է զբաղեցրել: Այս քաղաքում մեկ օրվա մնալու համար բոլոր նշված ծախսերը կարող են 48 եվրո արժենալ:

Ցուցակի երկրորդ տեղում Մեխիկոն է: Այստեղ 72 եվրոյով կարելի է հիանալի անցկացնել արձակուրդի մեկ օրը:

Եռյակը եզրափակել է թուրքական Անթալիան. այստեղ ստանդարտ զբոսաշրջային ծախսերի համար մեկ օր մնալու դեպքում 75 եվրո կպահանջվի:

Ամենամատչելի ուղղությունների 20-յակում հայտնվել են նաեւ Բուենոս Այրեսը, Մումբայը, Կուալա Լումպուրը, Ռիգան, Պակիստանը, Բալին, Մոսկվան եւ այլ քաղաքներ:

Ամենաէժան ցուցակի ամենաթանկ քաղաքներն են  Մարաքեշն ու Տալլինը: Մեկ օր մնալու համար 113 եվրո կպահանջվի: