Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է Խաղաղ օվկիանոսի Գուամ կղզու նոր արքեպիսկոպոսի անունը, որը փոխարինել է աղմկահարույց սեքսուալ հանցագործությունում մեղավոր ճանաչված արքեպիսկոպոս Էնտոնի Ապուրոնին, հաղորդում է  Associated Press-ը:

Նոր արքեպիսկոպոս է դարձել Մայքլ Բիրնսը, ով 2016-ին դարձել էր Ապուրոնի կոադյուտորն այն բանից հետո, երբ վերջինիս մեղադրել էին վանականների նկատմամբ սեքսուալ հանցագործություններում:

Հաղորդվում է, որ Հռոմի Պապը նոր նշանակման մասին հաղորդել է ուրբաթ՝ Էնտոնի Ապուրոնի մեղադրական վճռից հետո, որը հետայսու ցմահ զրկված է հոգեւոր աստիճանից  եւ կղզի մուտք գործելու իրավունքից: