Ստամբուլում ընկերություններից մեկը աճուրդի է հանել Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի ներքնազգեստները։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Աթաթուրքի ներքնազգեստների մեկնարկային գինը  1 լիրա (100 դրամ ) է նշված, ինչը մեծ աղմուկ է բարձրացրել քաղաքացիների մոտ։

Բողոքների հետ կապված աճուրդն իրականացնող ընկերությունը պարզաբանել է, թե  Աթաթուրքի ներքնազգեստները ոչ թե  վաճառելու են 1 լիրայով, այլ աճուրդային դասական ձեւով, այսինքն  ամենաշատ գումար առաջարկողը կգնի Աթաթուրքի ներքնազգեստները։

Նշվում է, որ Աթաթուրքի ներքնազգեստները աճուրդի են հանվելու ապրիլի 21–ին։