Տանզանիայի Սերենգետի ազգային այգում լուսանկարիչ Սերջիո Պիտամիցան լուսանկարել է այգում զբոսնող հազվագյուտ շիկահեր զեբրին, հաղորդում է Daily Mail-ը:

Լուսանկարիչը նկատել էր գեղեցկուհուն, երբ հետեւում էր զեբրերի միգրացիային:

Ինչպես հայտնել է լուսանկարիչը National Geographic-ին տված հարցազրույցում, սկզբում նա կարծել էր, որ այդ զեբրը պարզապես փոշոտվել էր, սակայն որոշ ժամանակ անց նա հասկացել էր, որ սխավել է:

Փորձագետները հայտարարում են, որ կենդանին, հավանաբար, ալբինոս է, ինչը նշանակում է, որ իր մաշկում կա մելանինի ոչ բավարար քանակություն:

Նշվում է, որ մինչ օրս արձանագրվել է շիկահեր զեբրերի հետ հանդիպման ընդամենը երկու դեպք. մեկը՝ Մաունտ-Քենիայում, մյուսը՝ հավայան արգելոցում:

Հետազոտողները խոստովանում են, որ ալբինոս զեբրերը քիչ հայտնի են, սակայն մասնագետները նաեւ նշում են, որ այդ լուսանկարների շնորհիվ պարզ է դառնում, որ շիկահեր զեբրերին հավասարապես են ընդունում իրենց «նորմալ» ցեղակիցները: