Գիտնականներն եկել են եզահանգման, որ կատուներն իսկապես ճանաչում են իրենց անունները, երբ տերերը կանչում են նրանց, գրում է The Sun-ը:
Ինչպես նշում է պարբերականը, գիտականների հետազոտությունը հաստատում է փաստը, որ կատուների գիտակցության մակարդակը մոտ է շների գիտակցությանը շատ ավելի, քան ենթադրվում էր:
«Կան բազում հետազոտություններ շների՝ մարդկանց հետ շփվելու ունակության մասին: Մենք կարծում ենք, որ կարեւոր է նաեւ ցուցադրել կատուների ունակությունները»,-հայտարարել է հետազոտության հեղինակ, ճապոնական համալսարանի դոկտոր Սոֆյա Ատսուկո Սայտոն:
Ինչպես նշում է The Guardian-ը, իրենց վարկածը ստուգելու համար գիտնականներն ընտրել էին 16 տերերի իրենց կատուների հետ եւ խնդրել նրանց արտաբերել չորս գոյական, որոնք երկարությունը նույնական էր կենդանիների անունների հետ:
Երբ տերերն արտաբերում էին այդ բառերը, նրանց կատուները որեւէ հետաքրքրություն չէին ցուցաբերում, սակայն երբ նրանք արտաբերում էին կենդանիների անունները, վերջիններիս վարքը փոխվում էր. նրանք մլավում էին, շարժում էին գլուխն ու պոչը:
Գիտնականների կարծիքով՝ կատուների համար սեփական անունը ճանաչելը պարզ խնդիր է, քանի որ նրանք ասոցացնում են իրենց անունները սննդի եւ քնքշանքի հետ:



























