Գնչուների միջազգային օրն (International Roma (Gypsy) Day) ամեն տարի այդ ազգի ներկայացուցիչների կողմից նշվում է ապրիլի 8-ին։ Այն հիմնադրվել է Գնչուական առաջին համաշխարհային համաժողովում, որը տեղի է ունեցել Լոնդոնում, 1971թ․ ապրիլի 8-ին՝ 30 երկրներից ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հայտնում է Calend.ru-ն։

Համաժողովում նաեւ ստեղծվել է Գնչուների միջազգային միություն (International Romani Union, IRU) եւ ընդունվել են ազգային խորհրդանիշներ՝ դրոշ եւ օրհներգ, ինչը աշխարհի գնչուներին թույլ է տվել իրենց ճանաչել միասնական ազատ ազգ։ Ներկայում IRU-ն միավորում է աշխարհի 42 երկրներից գնչուական հասարակական կազմակերպություններին։

Ենթադրվում է, որ գնչուների մասին առաջին հիշատակումը թվագրվում է 1501 թվականով, երբ նրանց առաջնորդ Վասիլը լիտվացի իշխան Ալեքսանդր Կազիմիրովիչից պահպանագիր ստացավ։

Այսօր գնչուական բնակչության թիվը կազմում է 18 միլիոն։ Եվրոպայում իրեն գնչու է համարում մոտ 10 մլն մարդ։ Գնչուների վերաբնակեցման աշխարհագրությունը ներառում է ինչպես հյուսիսային, այնպես էլ հարավային կիսագնդերը՝ Ալբանիա, Ռումինիա, Մոլդովա, Խորվաթիա, Արգենտինա, Բելառուս, Կանադա, Բրազիլիա, Ռուսաստան եւ այլ երկրներ։