WikiLeaks պոտալի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ իրեն մահացու վտանգ է սպառնում, նշված է WikiLeaks-ի թվիթերյան էջում, փոխանցում է Gazeta-ն: 

Հստակեցվում է, որ Ասանժն այն մասին, որ իրեն մահացու վտանգ է սպառնում, ասել է դեռեւս 2018 թվականի վերջին, սակայն նրա խոսքի տեքստը հրապարակվել է միայն ապրիլի 8-ին:

Ջուլիան Ասանժը հայտնել է, որ ինչ-որ մեկը փորձել է թափանցել դեսպանատուն, որտեղ ինքը գտնվում է:

«Ինձ կարող է սպանություն սպառնալ: Դա կատակ չէ»,- ասել է Ասանժը:

Նա նաեւ խոստովանել է, որ բրիտանական կողմը դիվանագիտական առաքելության շենքը «պաշարելու» համար 20 մլն դոլար է ծախսել: