Քուվեյթում Հայաստանի դեսպան Սարմեն Բաղդասարյանը ապրիլի 7-ին հանդիպեց Քուվեյթի Պետության Ազգային անվտանգության մարմնի նախագահ Շեյխ Սամեր Ալ-Սաբահի (Sheikh Thamer Al-Sabah) հետ:

Ինչպես NEWS.am–ը տեղեկանում է  ԱԳՆ մամուլի ծառայությունից, կողմերն ընդգծեցին երկկողմ հարաբերություններն ակտիվացնելու փոխադարձ պատրաստակամությունը, ինչպես նաև պայմանավորվեցին աշխատել երկկողմ համագործակցության հնարավոր ձևաչափեր մշակելու ուղղությամբ։

Երկուստեք գոհունակությամբ արձանագրվեց մոտ ապագայում երկկողմ համագործակցության գործնական քայլեր կատարելու հնարավորությունների առկայությունը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային հարցերի շուրջ։