Անկարայի համալսարանում ուսանողները եւ դասախոսները բողոքի ակցիա են իրականացնում իրենց գործընկեր պրոֆեսորի դեմ։
Ինչպես Twitter–ում հայտնել է հայտնի թուրք իրավապաշտպան Էրեն Քեսքինը, Անկարայի համալսարանի անասնաբուժական ֆակուլտետի պրոֆեսոր, Հասան Բիլգիլին անասնաբուժական հիվանդանոցում բռնաբարել է կին բժիշկներից մեկին։
Նշվում է, որ Հասան Բիլգիլիի սեռական ոտնձգությանը բազմաթիվ կանայք ու աղջիկներ են ենթարկվել, ինչը համալսարանի ղեկավարության կողմից կոծկվել է։
Համալսարանում դեմ բողոքի ակցիա իրականացնողները պահանջել են հեռացնել պրոֆեսորին եւ արդար դատավարություն իրականացնել։





























