Մեծ Բրիտանիայի 55-ամյա քաղաքացի Լալե Շահրավեշին սպառնում է երկու տարվա ազատազրկում այն բանի համար, որ իր հանգուցյալ նախկին ամուսնու կնոջը «ձի» է անվանել՝ հայտնում է BBC News-ը։
Նշվում է, որ Շահրավեշը Facebook-ում վիրավորական մեկնաբանություններ է գրել ԱՄԷ-ի քաղաքացի հանդիսացող իր նախկին ամուսնու հարսանեկան լուսանկարների տակ։
«Անիծվե՛ս դու։ Ինձ լքեցիր հանուն այս ձիու»,- գրել է Շահրավեշը, որը 18 տարի ապրել է ամուսնու հետ։
Կնոջը կալանավորել են Դուբայի օդանավակայանում, երբ պատրաստվում էր մեկնել նախկին ամուսնու թաղմանը։
Նշվում է, որ ազատազրկման այլընտրանքը կարող է լինել 50 000 ֆունտի տուգանքը։
Շահրավեշը հանգուցյալ ամուսնուց դուստր ունի։
Կնոջ շահերը պաշտպանում է «Դուբայում կալանավորվածներ» ընկերությունը։




























